ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով
24.07.2012 | 20:12

Հուլիսի 24-ի դրությամբ, Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,46 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հուլիսի 24-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը` 1,05 խմ վայրկյան է, ավառագետինը` 3,52 խմ/վրկ, Մասրիկինը` 1,89 խմ վայրկյան և Ձկնագետի հզորությունը` 0,20 խմ/վրկ:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 171 միլիոն 014 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (հուլիսի 16-22-ը) փոփոխվել են հանրապետության գետերի ելքերը: Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ